«Էկոակտիվիստների» միջամտության պատճառով Ստեփանակերտ տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել հիվանդանոցից
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի էկոակտիվիստների միջամտության պատճառով 4 քաղաքացիներ( կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ: