Բաժիններ՝

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930