Այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, իր գործելաոճով, քայլերով, ժխտողական հայտարարությունների տեքստերով, բացահայտորեն հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական եղելության փաստը։ Անցյալ տարեվերջին տեսանք, թե ինչպես Արմտյան Հայաստանը հավասարեցվեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի հետ, այս հունվարին տեսանք Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ժխտողական պնդումները, ապա՝ ակադեմիական համայնքի, առաջին հերթին՝ պատմաբանների լռությունը։
Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թվականների և 2018-2024-ականների աշխարհաքաղաքական փոթորիկների առջև հայկական իշխանությունների դրության և, որպես հետևանք, նրանց որդեգրած քաղաքականության միջև։
«Այսօր ուզում եմ ամփոփել քաղաքական գարունը»,- այսօր «Հենարան» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քաղաքական գարունն ապագա պատմաբանները կանվանեն՝ որպես ձախողման, Արցախն ու ցեղասպանությունն ուրանալու գարուն:
«Հայ ժողովուրդը պետք է գնա աննախադեպ միավորման»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը: