«Մարդու իրավունքը կոպիտ և ստոր ձևով խախտվել է, տիկին Մանասյան, ваш выход»․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը (Anahit Manasyan) իր լիազորությունների շրջանակներում չի՞ պատրաստվում իր քայլը անել Երևանի սրտում այսօր տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքը բացահայտելու ուղղությամբ։

Հույսով եմ ընդդիմադիր պատգամավորները կհարցնեն հարգելի տիկնոջը, թե քանի դեռ ԳԽ տեղակալ էր, գոնե մեկ գրություն գրե՞լ է այս թեմայով, թե ոչ։

Հիշեցնեմ, սա այն Գլխավոր դատախազի տեղակալն է, որը իր բարեվարքության մասին այնպիսի հանդուգն կարծիք ունի, որ հավակնում է ոչ միայն դառնալ Մարդու իրավունքների պաշտպան, այլ նաև լինել օբյեկտիվ այդ պաշտոնին աշխատելիս…

Մարդու իրավունքը կոպիտ և ստոր ձևով խախտվել է, տիկին Մանասյան, ваш выход»։

Տեսանյութեր

Լրահոս