Բայրամյանը հույս է հայտնել, որ Մխիթարյանը կվերադառնա Հայաստանի հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հույս է հայտնել, որ «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա և կշարունակի ելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Sport-express-ին տված հարցազրույցում Բայրամյանը նշել է, որ միշտ էլ կարիքը կա Մխիթարյանի նման որակներ ունեցող ֆուտբոլիստի, որը ավելի քան 10 տարի խաղում է թոփ առաջնություններում, տիտղոսներ է նվաճել, գոլ է հեղինակել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում։ «Նա միշտ կօգնի։ Իմ կարծիքով՝ հավաքականը նրա հետ յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր մարզչի գլխավորությամբ ավելի ուժեղ կլիներ»,- ասել է Խորեն Բայրամյանը։
Նա ընդգծել է, որ Մխիթարյանի հետ հանդիպել է դեկտեմբերին, երբ իր գործերով Միլանում է եղել։
«Մենք նստեղինք, զրուցեցինք։ Շնորհակալ եմ նրան, որ, չնայած «Ինտեր»-ում խիտ գրաֆիկին, նա ժամանակ գտավ։ Ես չեմ կարող նրան համոզել, որ վերադառնա հավաքական։ Հավանաբար, ավելի հեղինակավոր մարդիկ կան դրա համար, սակայն շատ կցանկանայի, որ նա վերադառնար հավաքական։ Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Բայրամյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչն է Մխիթարյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու որոշման պատճառը։