![](/banners/BeFunky-design.jpg)
Շիրակի մարզում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացի Նարեշ Կ.-ն. նա հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/kalanq-2.jpg)
Մարտի 31-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ձերբակալվել և ոստիկանության Մուշի բաժին է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Նարեշ Կ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 21-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի (ՃՏՊ մահվան ելքով) 6-րդ մասի մեղադրանքով:
Ձերբակալման վերաբերյալ հայտնվել է ԱՆ իրավական փոխօգնության վարչություն:
Խափանման միջոցը՝ կալանք: