Թուրքիայում աճում են օտարերկրյա ներդրումները. միջազգային մամուլ

Միջազգային մամուլը շարունակում է հետևողականորեն ուշադրություն դարձնել Թուրքիայի նախընտրական գործընթացներին, ինչպես նաև պարբերաբար գնահատական տալ և վերլուծուծել դրանք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ճապոնական «Nikkei Asia» լրատվականը, որը պարբերաբար ուշադրության կենտրոնում է պահում Անակարայում տեղի ունեցող իրադարձությունները, ընտրությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություն է հրապարակել՝ հայտնվելով թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Ճապոնական թերթը նշելով, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները վերականգնել են Թուրքիայի հանդեպ օտարերկյա ներդրողների հետաքրքրությունը, մասնավորեցրել է. «Օտարերկյա ներդրողների խմբերն այցելում են Թուրքիա և քննարկման նպատակով հանդիպում, թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր պաշտոնյաների հետ»:

Գրառմանը զուգահեռ պարբերականը նաև հրապարակել է այն ընկերությունների անուններն, որոնք ծրագրում են Թուրքիայում ներդրումներ կատարել:

«Nikkei Asia»-ից զատ օտարերկյա ներդրումների մասին լուրեր են տարածվում նաև այլ աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ֆինանսական լուրեր լուսաբանող մի պարբերական տեղեկություններ է տարածել ընթացիկ շաբաթ իսպանական «BBVA» բանկի ներկայացուցիչների՝ Թուրքիա իրականացվելիք այցի մասին, որի շրջանակներում ծրագրված են տարբեր հանդիպումներ:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «BBVA»-ի հետ հանդիպումներին մասնակցելու են նաև բանկի հաճախորդներ, ովքեր ընդհանուր առմամբ 1.5 տրիլյոն դոլար արժողությամբ վավեր պարտատոմսեր ունեն:

Ըստ ճապոնական թերթի՝ Թուրքիա այսպիսի այցեր են ունենալու նաև ֆրանսիական «BNP Paribas» բանկի ներկայացուցիչները:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև «Nikkei Asia»-ին հարցազրույց տված Թիմ Աշի խոսքերը, ով հանդիսանում է «BlueBay Asset Management»-ի ակտվիների կառավարման ռազմավարության համակարգողը, ևս տեղ է գտել ճապոնական թերթի կողմից հրապարակված վերլուծության մեջ, այն է՝ «Գրեթե ամեն օր հրավիրվում եմ Թուրքիայում տեղի ունեցող հանդիպման», «Վերլուծաբանների և սոցհարցում իրականացնողների հետ մեծ թվով հանդիպումներ ու ճամփորդություններ կան»:

Վերլուծության վերջնհատվածում պարբերականը նշել է, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար դեռևս շատ վաղ է, սակայն անդրադառնալով մարտի 29-ին Թուրքիայի Միլի Մեջլիսի ամբիոնից գործեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որտեղ խոսվել էր ապրիլին բնակարաններում և աշխատատեղերում ծախսվող էլեկտրաէներգիայի վճարի 15%-ով, իսկ գազի վճարի 20%-ով զեղչման մասին, նշել է «Կառավարությունը, սպառողների և բիզնեսների ծախսերը քչացնելով, փորձում է արժանանալ ընտրողների հավանությանը»:

Ճապոնական «Nikkei Asia»-ի նյութում տեղ էր գտել նաև «Euronews»-ի հունական հրատարակման մեջ՝ թուրք-հունական առևտրի համագործակցություն շրջանակներում մի քանի ամիս առաջ ձերք բերված նոր նախաձեռնությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս