Եթե մեր ակնկալիքով լիներ, պետք է լավ լիներ, բայց ո՞ւր է, ոչ մի բան էլ չկա․ Շաղատի բնակիչ
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Շաղատ սահմանամերձ համայնքում գտնվող 34/28 ընտրատեղամասի դիմաց 168․am-ի թղթակիցը զրուցել է բնակիչների հետ։ Նրանց հիմնական ակնկալիքն այն է, որ երկրում և իրենց համայնքում խաղաղություն և արդարություն լինի։
«Խաղաղություն լինի ամենակարևորը։ Եթե մեր ակնկալիքով լիներ, պետք է լավ լիներ, բայց ո՞ւր է, ոչ մի բան էլ չկա»,- ասաց մի բնակչուհի։
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ արդեն բարելավել են ՀՀ քաղաքացիների կյանքը, նա արձագանքեց․ «Հա՞, ուրախ ենք»։
Շաղատի մեկ այլ բնակչուհի էլ նշեց, որ եկել է քվեարկելու հանուն արդարության․ «Թող նախ խաղաղություն լինի, հետո՝ արդարություն և արդարություն։ Թող ոռոգման ջուրը նորմալ լինի, աշխատանքի տեղ լինի, թող ճիշտ աշխատեն՝ ժողովրդի համար»։
Հարցին՝ ժողովրդի համար չե՞ն աշխատում, նա պատասխանեց․ «Դե, նայած՝ ով, աշխատողը աշխատում է»։
Մանրամասները՝ տեսանյութում