Թուրքիան մեծացնում է ներմուծման ծավալները հարավամերիկյան երկրներից

Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների ծավալները աճել են: Ըստ թուրքական աղբյուրի՝ Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների արժեքը, որը 2019-ին կազմում էր 19.8 միլիոն, 3 տարվա ընթացքում մոտավորապես 3 անգամ շատացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2020թ-ին Թուրքիան Վենսուելայից 713 միլիոն դոլարի ներմուծում է իրականացրել և պաշտոնական տվյալների համաձայն՝ համարվում է Հարավային Ամերիկայի երկրներից ամենաշատ ներմուծում իրականացնող երկիրը:

«Ամերիկայի Ձայն»-ի թուրք լրագրող Մուստաֆա Օզդեմիրի տվյալների համաձայն, Վենեսուելայի՝ դեպի Թուրքիա ապրանքների արտահանման ծավալի մեծանալու պատճառով, 2020թ-ին երկու երկրների միջև փոխադարձ առևտրի իրականացման շրջանակում մի շարք ապրանքների վերաբերյալ հարկային պարտավորությունների մասով արտոնություններ են սահմանվել:

Տվյալների համաձայն, Վենեսուելայի արտահանման ծավալները 2021-ին կազմել են 1.314 միլիարդ դոլար, որից միայն 55%-ը իրականցվել է դեպի Թուրքիա:

Վենեսուելայից 2020թ-ի տարեսկզբին Թուրքիա է արտահանվել 596 մլն դոլարի երկաթ և պողպատ: Արտահանվել է նաև ալյումին, ալյումինե ապրանքներ, օրգանական քիմիական արտադրանքներ, հանքային վառելանյութեր, յուղեր, որոնք ի դեպ հարավամերիկյան պետությունը ամենաշատն է արտահանել Թուրքիա:

Վենեսուելան, 2022թ-ին Թուրքիայի հետ ընդհանուր առմամբ 1.1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության էր հասել և արտաքին առևտրի իր շեմը գերազանցել էր 350 մլն դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս