Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի կամ Կոսովոյի սերբերի հետ․ Հայաստանից արձագանքում են Լավրովին

Հայաստանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարների մասին խոսելիս, զուգահեռներ էր անցկացրել Դոնեցկի և Կոսովոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարին արձագանքել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին ինքնահռչակ անկախ պետություն։

«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս, պետք է հաշվի առնի ամբողջ պատմական – իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը:

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր հարցին, թե որոնք են Ռուսաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ ՌԴ ԱԳ նախարարը նախ նշել էր, որ իրենք պաշտպանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները: Այնուհետև Սերգեյ Լավրովն այդ համատեքստում բերել էր Դոնեցկի և Կոսովոյի օրինակները։

«Նորագույն պատմության նման շատ օրինակներ կան։ Նույնը եղել է նաև Մինսկի համաձայնագրերում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի: Դա իրենց մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այս լեզվով, օգտագործել այն՝ պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, կարողանալ ունենալ տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։

Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքի ստեղծման մասին համաձայնագրում՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ»,- մանրամասնել էր Լավրովը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ է իրավունքների նման փաթեթ։

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031