Շոլցը հայտարարել է Ռուսաստանի գազից, նավթից եւ ածուխից Գերմանիայի անկախացման մասին
Գերմանիան անկախացել է Ռուսաստանի գազի, նավթի և ածխի մատակարարումներից, և դա չի հանգեցրել տնտեսական ճգնաժամի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք ապահովել ենք մեր անկախությունը Ռուսաստանի գազի, ածխի և նավթի մատակարարումներից։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր սպասում, որ մենք տնտեսապես հեշտությամբ կհաղթահարենք մի իրավիճակ, երբ այլևս գազի մատակարարում Ռուսաստանից Գերմանիա և Եվրոպայի շատ մասեր չի իրականացվում»,-ասել է նա։
Հարցազրույցում Շոլցը նաև հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստ է հակամարտության ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Սակայն, նրա կարծիքով, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա խաղաղ բանակցությունների հիմք է համարել ռուսական զորքերի դուրսբերումը։