Բաժիններ՝

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողից 8-ի մահվան պատճառը հայտնի է. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել “Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից”։

Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031