Բաժիններ՝

«Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Քանի օր է խոսում են կարմրուկի համաճարակի վտանգի մասին:

Վաղուց մեր հասարակությունը մոռացել էր կարմրուկի վարակման մասսայականության ռիսկերի մասին:

Բայց բոլոր անցած, գնացած ու լուծված հարցերը նորից խնդիր դարձնելու մաստերկլաս արած ձախողակները կարողացան նաև սրան հասնել:

Հիմնականում վարակվածները չպատվաստված կամ մեկ դեղաչափով պատվաստվածներն են:

Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները: Ի դեպ պատվաստումների շնորհիվ ու դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության արդյունքում էր, որ կարմրուկի վարակման դեպքերը հասել էին գրեթե զրոյի ու աննշան հետևանքներ ունեին:

Առողջապահության կազմակերպումը միայն այսուայն չվերաբերելի պատվիրակույթուններով տարբեր երկրներ գնալը չի: Ամենևին էլ այլ անձանց ջանքերով կառուցված հաստատությունների լենտերը կտրելը չէ կամ պետպատվերը մեջ-մեջ անելը չէ։ Այլ՝ հասարակության համար առողջապահական վտանգների կառավարումը, դրանց չեզոքացումը:

Չնայած Կովիդի չկազմակերպված, անպիտան ու անտարբեր չկառավարման 10.000 մահերի արդյունք ստացածների համար մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է որ ռիսկի չենթարկեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031