![](/banners/BeFunky-design.jpg)
Սննդաբանը խոսել է տարեցների սննդակարգում հիմնական սխալի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/xanut.jpg)
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան տարեցների սննդակարգի գլխավոր սխալն է անվանել միապաղաղ դիետան։
«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ եթե դուք անընդհատ ուտում եք միևնույն մթերքները, ապա կարող եք զգալ սննդանյութերի պակաս օրգանիզմում, և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ են բազմաթիվ բաղադրիչներ։
Դիետոլոգի խոսքով՝ դիետան պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ, shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է RT-ն։
Ածխաջրերի աղբյուրները, որոնք օրգանիզմին էներգիա կհաղորդեն, բանջարեղենն է, մրգերը, հացահատիւկային բույսերը, կարծում է փորձագետը։
«Դուք պետք է ամեն օր փոխեք սննդամթերքը ձեր սննդակարգում: Այսօր մենք մի բան ենք ուտում, վաղը՝ մեկ այլ բան։ Եթե առավոտյան արդեն կերել ենք, ապա երեկոյան այլ բան ենք օգտագործում»,- ընդգծել է սննդաբանը։
Սոլոմախինան նշել է, որ տարեց մարդիկ պետք է իրենց սննդակարգում ներառեն պանիր, ոլոռ, ոսպ, հավ, նշում է 360 հեռուստաալիքը։ Բացի դրանից, նրանց անհրաժեշտ են առողջ ճարպեր, որոնք ազդում են հորմոնների աշխատանքի վրա:
Դիետայում կարելի է ավելացնել նաև ձու, նապաստակ, հնդկահավ, սիսեռ, գրում է Դաշնային լրատվական գործակալությունը։