Բաժիններ՝

Հնդկաստանն իրականացրել է MRSAM ծովային տեղակայման զենիթային հրթիռի հաջող փորձարկումը

Հնդկաստանի ռազմածովային ուժերն այսօր իրականացրել են «մակերևույթ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռի (MRSAM) հաջող փորձարկումներ:

Հրթիռն արձակվել է Visakhapatnam նորագույն Էսկադրային ականակրից՝ նավի հրթիռահրետանային համակարգերի ստուգման համար:

Հրթիռի արձակումն անցել Է հաջող: Պարբերականը նշում է, որ MRSAM հրթիռն ստեղծել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը՝ Israel Aerospase Industries ընկերության հետ համագործակցությամբ:

Այն նախատեսված է 70 կմ հեռավորության վրա հակառակորդի ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման և թշնամու հականավային հրթիռների կալանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031