Սաուդյան Արաբիան 168 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային

Սաուդյան Արաբիան հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։

168 տոննա բեռով ինքնաթիռները ժամանել են ուկրաինական սահմանին մոտ Լեհաստանի օդանավակայան։

Հումանիտար բեռի մեջ մտնում են ապաստանելու համար նախատեսված նյութեր, էլեկտրական գեներատորներ, դեղամիջոցներ, որոնք լեհական սահմանով կփոխանցվեն Ուկրաինային:

Սաուդյան Արաբիան նախորդ շաբաթ ստորագրել էր 400 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր հումանիտար օգնության հավելյալ փաթեթ ուղարկել Ուկրաինա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031