Չինաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ երկխոսելու հույս է հայտնել

Չինաստանն ու Եվրամիությունը պետք է կառուցողական երկխոսություն վարեն, քանի որ համագործակցության լայն հնարավորություններ ունեն:

Այս մասին մարտի 4-ին Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսի 14-րդ նիստին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առաջին նստաշրջանի պաշտոնական ներկայացուցիչ Վան Չաոն։

Նրա խոսքով՝ Չինաստանը միշտ դիտարկել է Եվրոպային որպես համապարփակ ռազմավարական գործընկերոջ, աջակցել է ԵՄ ռազմավարական ինքնավարությանը, միասնությանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային գործերում կառուցողական դերակատարությանը։

«Հուսով ենք՝ Եվրոպան ու Չինաստանը կաշխատեն պահպանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հաղթանակի վրա»,- ընդգծել է նա։

Վան Չաոն նշել է՝ հույս ունեն ԵՄ-ի հետ համագործակցել տարբեր գլոբալ խնդիրներ լուծելու նպատակով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, միջազգային և տարածաշրջանային խնդիրները։

Նա հավելել է՝ Չինաստանի և Եվրոպայի միջև պատմական ու մշակութային, գաղափարական տարբերությունները շատ են, ուստի բնական է, որ կողմերը տարբեր հայացքներ ունեն շատ հարցերի շուրջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031