
Արարատի մարզի Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու տուժած

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 17։02-ին ահազանգ է ստացել, որ Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) և «Nissan Altima» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան: