ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում

ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Նման հայտարարություն է արել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ:

Բելառուսի պաշտպանության նախարարը նշել Է, որ այսօրվա հանդիպման ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը կբարձրաձայնի կազմակերպության ձևաչափով համագործակցության զարգացման վիճակի և հեռանկարների վերաբերյալ իր տեսլականը։

«Դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ՝ ուղղված հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը ձեր կողմից կներկայացվի պաշտոնակիցներիս ուշադրությանը, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին Մինսկում՝ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում», – ասել է Վիկտոր Խրենինը։

Նրա համոզմամբ՝ այսօրվա միջոցառման արդյունքները հիմք կլինեն կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների հետագա իրականացման համար։ Վիկտոր Խրենինը բոլորին մաղթել է արդյունավետ աշխատանք և պաշտպանության գերատեսչությունների զարգացմանն ու ՀԱՊԿ-ի պաշտպանական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031