ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի. օրակարգում ՄԻՊ թեկնածուի հարցն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ կհավաքվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի երեկոյան նախատեսվում է ՔՊ խմբակցության փակ նիստը ԱԺ-ում:
Տեղեկացանք, որ նիստի օրակարգում լինելու է ՄԻՊ թեկնածուի հարցը:
Ինչպես արդեն գրել ենք, ՔՊ-ականների համար իսկական «պատիժ» է դարձել այդ հարցը. մի կողմից՝ ուզում են այս պաշտոնում իսկապես պրոֆեսիոնալ թեկնածու առաջադրել, մյուս կողմից էլ՝ բոլոր այն մասնագետներին, ում առաջարկում են իրենք, հրաժարվում են առաջադրվել, ուստի ՔՊ-ականները մտադիր են այդ օրվա նիստում վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով:
Հնարավոր է՝ արդեն հենց իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկին առաջադրեն:
Բացի այս հարցից, քննարկվելու են երեքշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Նկատենք, որ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում դեռ ընդգրկված է ընդամենը 7 հարց, ուստի նստաշրջանը կարճ կտեւի՝ հաշվի առնելով նաեւ, որ ՔՊ-ականները գրեթե բոլոր նախագծերը իրենցով ընդունում են, առանց բովանդակային լուրջ քննարկման»: