
Արևմուտքն ավելի մեծ համբերություն ունի, քան Վլադիմիր Պուտինը․ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենն իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ Արևմուտքն ավելի մեծ համբերություն ունի, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա ելույթը հեռարձակվել է համաժաղովի կայքում։
Իր ելույթում Հոյսգենը խոսել է «տրանսատլանտյան միասնության» մասին՝ նշելով, որ Արևմուտքը «հստակ ազդանշան» է տվել։
«Եկել ենք, որ մնանք։ Եվ մենք ավելի մեծ համբերություն ունենք, քան Վլադիմիր Պուտինը»,- շեշտել է համաժողովի նախագահը՝ հավելելով, որ Արևմուտքը պետք է կատարի «իր տնային առաջադրանքները» և մեծացնի պաշտպանական արդյունաբերության համար նախատեսված ծախսերն Ուկրաինային աջակցելու համար։
«Խաղաղությունը երկխոսության միջոցով է հաստատվում: Մենք շատ ուրախ ենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, ինչպես նախորդ տարի, շատ երկխոսություններ են տեղի ունեցել», – ասել է Հոյսգենը:
Նրա խոսքով՝ այս տարի ամենավառ տպավորություններից մեկն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաելույթն էր։ Հոյսգենը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ուկրաինացի առաջնորն անձամբ ներկա կգտնվի համաժողովին։