Բաժիններ՝

Երևանում «ՄՋ» սուպերմարկետի մոտ տղամարդ է մահացել. shamshyan.com

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Չարենցի 10 հասցեի մոտ մի տղամարդ «ՄՋ» սուպերմարկետի մոտ իրեն վատ է զգում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարեկները բուժօգնություն են ցուցաբերել տղամարդուն, որը դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձում է 1-ին բուժօգնությունը ցուցաբերել, սակայն արձանագրում են տղամարդու մահը։

Մահացածի ինքնությունը պարզել է. նա Երևանի բնակիչ 55-ամյա Հենրիկ Մ․-ն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ նկատել են, թե ինչպես է տղամարդու ինքնազագցոությունը վատացել, որից հետո նրան են մոտեցել պարեկներն ու երիտասարդ մի քաղաքացի, որոնք փորձել են օգնություն ցուցաբել։ Մինչ այդ նա գնումներ էր կատարել նշված սուերմարկետից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728