Բաժիններ՝

Որո՞նք են կոլագենով հարուստ լավագույն մթերքները

Կոլագենն այլևս միայն կնճիռների դեմ միջոց չէ։ Կոլագեն պարունակող սնունդը, մաշկի քսուքները, դեղահաբերն ու փոշիներն առաջարկում են որպես առողջ, կենսունակ մարմնին ունենալու գրավական:

Բայց արդյո՞ք կոլագենով հարուստ այս ապրանքներն արժեն ձեր գումարը և արդյոք անհրաժեշտ են ձեզ:

«Ձեր մարմինը ձեր ամբողջ կյանքում կոլագեն է արտադրում», – այս մասին, ըստ shantnews-ի՝  ասում է Քլիվլենդի կլինիկայի ֆունկցիոնալ բժշկության կենտրոնի բժիշկ և տնօրեն Էլիզաբեթ Բրեդլին: «Ձեր կոլագենի մակարդակը բարձրացնելու արտադրանքները կարող են օգտակար լինել, բայց նախ պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք ձեր մարմնին ավելին է պետք»:

Ե՞րբ է կոլագենի մակարդակը նվազում է

Կարդացեք նաև

Կոլագենը սպիտակուց է՝ ձեր օրգանիզմի ամենահարուստ սպիտակուցը: Այն գտնվում է մկանների, ոսկորների, ջլերի, կապանների, օրգանների, արյան անոթների, մաշկի, աղիների լորձաթաղանթի և այլ շարակցական հյուսվածքների մեջ:

Չնայած դուք չեք կարող չափել ձեր օրգանիզմում կոլագենի մակարդակը, բայց կարող եք զգալ, թե երբ է այն նվազում: Կոլագենը տարիքի հետ նվազում է՝ առաջացնելով կնճիռներ և թուլացած մաշկ, ավելի կոշտ, պակաս ճկուն ջլեր և կապաններ, մկանային զանգվածի նվազում, թուլացում, հոդերի ցավ կամ օստեոարթրիտ՝ մաշված աճառի պատճառով, ստամոքսաաղիքային խնդիրներ՝ կապված ձեր մարսողական տրակտի լորձաթաղանթի նոսրացման հետ:

Մթերքներ, որոնք կարող են օգնել խթանել կոլագենի արտադրությունը

«Բացի ծերությունից, հիմնական պատճառը, որ մարդիկ բավարար քանակությամբ կոլագեն չունեն, վատ սնունդն է, – ասում է բժիշկ Բրեդլին:- Ձեր մարմինը չի կարող կոլագեն արտադրել, եթե այն չի ստանում անհրաժեշտ տարրերը»:

Սկսեք սպիտակուցներով, վիտամիններով և հանքանյութերով հարուստ մթերքների առողջ չափաբաժիններով:

Ոսկրային արգանակ

Բժիշկ Բրեդլին ասում է, որ իր սիրելի կոլագենը խթանող եփուկը ոսկորերի արգանակն է, որը կարող եք ուղղակի խմել կամ օգտագործել այլ ուտեստների մեջ: Ոսկրածուծի արգանակի բաղադրատոմսերի մեծ մասը պահանջում է դանդաղ եփել ոսկորները ջրի մեջ: Այն կարող եք գնել մթերային խանութներից կամ ինքներդ պատրաստել։ «Ես խորհուրդ եմ տալիս գնել միայն օրգանական ոսկրային արգանակ, կամ արգանակ պատրաստել միայն օրգանապես մեծացած կենդանիների ոսկորներից», – ասում է բժիշկ Բրեդլին: «Դուք չեք ցանկանում, չէ՞, որ ձեր արգանակում թունաքիմիկատների, հակաբիոտիկների և այլ աղտոտիչների մնացորդներ լինեն»:

Սպիտակուցներով լի սննդամթերքներն են

Տավարի միս

Հավ

Ձուկ

Լոբի

Ձու

Կաթնամթերք (կաթ, պանիր):

Վիտամին C-ով հարուստ մթերքներ

Կոլագեն ստանալու համար անհրաժեշտ է նաև վիտամին C: Դուք կարող եք վիտամին C ստանալ՝ ուտելով մրգեր և բանջարեղեն, այդ թվում՝

Ցիտրուսային մրգեր (նարինջ, թուրինջ)
Կարմիր և կանաչ պղպեղ
Լոլիկ
Մուգ կանաչ, տերևավոր բանջարեղեն (բրոկկոլի, կաղամբ, բրյուսելյան կաղամբ)
Ցինկով և պղնձով հարուստ մթերքներ

Ձեր օրգանիզմը նաև ցինկի և պղնձի կարիք ունի: Այս հանքանյութերը  պարունակում  են

Միսը

Ծովամթերիքը

Ընկույզը

Ամբողջական ձավարեղենը

Լոբին

Արդյո՞ք պետք է փորձեմ կոլագենի հավելում

«Այնուամենայնիվ, տարիքի հետ ձեր մարմինը կարող է այլևս չներծծել սննդանյութերը կամ չսինթեզել դրանք այնքան արդյունավետ»,-նշում է բժիշկ Բրեդլին: «Որպեսզի համոզվեք, որ ձեր մարմինը բավականաչափ բաղադրիչներ ունի կոլագեն արտադրելու համար, ձեզ հարկավոր է փոխել այն, ինչ ուտում եք կամ դիետիկ հավելումներ ընդունել»:

Եթե ​​դուք առողջ  եք սնվում ձեր մարմնին անհրաժեշտ բոլոր սննդանյութերով, որոնք անհրաժեշտ են կոլագեն պատրաստելու համար, հավանաբար հավելումների կարիք չունեք, ասում է բժիշկ Բրեդլին:
Բայց եթե ցանկանում եք փորձել կոլագենի հավելումը, նախ հարցրեք ձեր բժշկին: 2019-ի խոստումնալից համակարգված  ուսումնասիրությունները ցույց  են տվել, որ կոլագենի հավելումները կարող են օգնել բուժել վերքերը և պահպանել մաշկի առաձգականությունը, սակայն անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ  լավագույն դեղաչափը որոշելու վերաբերյալ:
Հիդրոլիզացված կոլագենի (կամ «կոլագենի պեպտիդ») փոշին սովորաբար բուրմունք չունի և հեշտությամբ լուծվում է ըմպելիքների, սմուզիների, ապուրների և սոուսների մեջ:

Ինչ վերաբերում է մաշկի քսուքին՝ սինթետիկ կոլագենով, ապա այն կարող է աշխատել։ Այն ձեր մաշկին թաղանթման շերտ կավելացնի՝ նվազեցնելով ջրի կորուստը և որպես խոչընդոտ շրջակա միջավայրի տարրերից:
«Բայց մաշկի կրեմ օգտագործելը, հավանաբար, այնքան արդյունավետ չէ, որքան առողջ ուտելը, և ձեր մաշկը պաշտպանելը արևի ավելորդ ազդեցությունից և արևայրուքից, հատկապես  երիտասարդ տարքում»,- ասում է բժիշկ Բրեդլին:

«Ձեր մաշկը ձեր մարմնի ամենամեծ օրգանն է», – ասում է նա:-«Եթե  դուք սնուցում եք կոլագենի պաշարները ամբողջ մարմնում, սնուցում եք նաև ձեր մաշկը»:

Տեսանյութեր

Լրահոս