«Ինչպես դառնալ տարվա լավագուն «միլպետ»». Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանըհ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես դառնալ տարվա լավագուն «միլպետ»
Մի քանի ամիս առաջ պարեկները Երևանում բռնել էին թմրանյութեր իրացնող (վաճառող) մեկին, ով, պարզվել էր, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազոր է։
Հարց. Կարո՞ղ եք գուշակել, թե օրերս կայացած Ոստիկանության կոլեգիայի նիստում ո՞ր տարածքային բաժինը ճանաչվեց անցած տարվա լավագույնը։
Այո, այո։ Արաբկիրի բաժնի պետը ոչ միայն շարունակեց պաշտոնավարել, այլև դարձավ տարվա լավագույն «միլպետ»… Հետո՞ ինչ, որ իր ենթական թմրանյութերի վաճառքով էր զբաղվում։
Այ այսպես, հարգելի «միլպետեր», եթե ձեր ենթակաների նկատմամբ վերահսկողությունը նենց անեք, որ իրենք ծանր հանցագործություններ գործեն, ապա կարող է դուք էլ տարվա «միլպետ» ճանաչվեք… Հա, ու մեկ էլ ՆԳ նախարարի օգնականի մոտիկ ընկերը պիտի լինեք»։