«Ագրեսորի համար ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառում՝ ի պատասխան հնչեցվող պահանջների խոսելով խաղաղության մասին։ Ադրբեջանը մարդասպան պետություն է՝ բառիսուղիղ և փոխաբերական իմաստով, իսկ Հայաստանի Կառավարությունը կանաչ լույս է վառում, որ համապատասխան աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակ ագրեսորը նոր տարածքներ պոկի Հայաստանից»։
Այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, որ Իրանն ու Հայաստանը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն, և լրագրողի հարցին՝ արդյո՞ք երկու երկրներից որևէ մեկը նման առաջարկությամբ հանդես եկել է, և առհասարակ նման զորավարժություներ անցկացնելու համար ի՞նչ խոչընդոտներ կան։