
Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կունենան «Վեբ ծրագրավորման հիմունքներ» թեմայով անվճար դասընթացի անցնել

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը (Fund For Armenian Relief) հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։
Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 12-ը ներառյալ պետք է լրացնեն հետևյալ հայտաձևը:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով: Դասերի մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին: