
Ավելի քան 42 մլն դոլար. Ջեյ Լոն վաճառում է իր շքեղ առանձնատունը

Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի հետ ամուսնանալուց հետո վաճառում է Բել Էյրում գտնվող իր առանձնատունը, գրում է The New York Post-ը։
Երգչուհին 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ ունեցող տունը 28 միլիոն դոլարով գնել է 2016 թվականին: Այժմ այն վաճառվում է 42,5 մլն դոլարով։
Տունն ունի բուխարիով հյուրասենյակ, մեծ ճաշասենյակ, խոհանոց, խաղասենյակ և բար, դեպի լողավազան նայող պատշգամբ: Առաջին հարկում գտնվող հյուրասենյակն ունի կինոդահլիճ՝ 30 նստատեղով։
Երկրորդ հարկում կա աշխատասենյակ, մերսման սենյակ, հյուրասենյակ, գրադարան, բուխարի և երկու հանդերձարան, որոնք բացվում են դեպի ընդարձակ պատշգամբ։
Կա նաև մարզասրահ, 100 տեղանոց ամֆիթատրոն և օրգանական բանջարեղենի այգի, ինչպես նաև լիճ: