Բաժիններ՝

Լոբով սնկով ապուր

Բաղադրիչներ

Մսի արգանակ – 2 լ

Կարտոֆիլ – 2 հատ

Սոխ – 1 հատ

Գազար – 1 հատ

Չոր կարմիր լոբի – 100 գ

Թարմ շամպինիոններ – 200 գ

Աղ

Պատրաստման եղանակը

Լոբին լցնել ջրով տարայի մեջ և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան նորից լվանալ և մարմանդ կրակի վրա եփել արգանակի մեջ:

Կարտոֆիլը, գազարը, սոխը և սունկը կտրատել։ Սունկը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել սոխը, ապա գազար։

Տապակել մինչև կիսով չափ եփվի։

Լոբին արգանակի մեջ 30-35 րոպե եռալուց հետո ավելացրեք կարտոֆիլը։ Մի քանի րոպե եփվելուց հետո ավելացրեք բուսայուղի մեջ տապակած բանջարեղենը։ Համեմեք և թողեք ևս 35 րոպե եփվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս