
Շակիրան 46-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել Բարսելոնայում

Երգչուհի, պարուհի Շակիրան փետրվարի 2-ին նշել է 46-ամյակը, ինչի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել Բարսելոնայում:
Daily Mail-ը միջոցառումից լուսանկարներ է հրապարակել: Դրանցում հոբելյառը շատ երջանիկ տեսք ունի: Նշվում է, որ Շակիրան ծննդյան օրը նշել է որդիների և ընկերների հետ:
Նշենք, որ երգչուհին երկու որդի ունի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից, որից բաժանվել է անցած ամռանը: Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է Պիկեի անհավատարմությունը: