Խնձորով պիրոգի բաղադրատոմս
Բաղադրիչներ
Ձու – 5 հատ
թթվասեր – 200 գ.
շաքարավազ – 1.5 բաժակ
կարագ – 200գ.
սոդա – 1 թ/գ
ալյուր
Միջուկի համար
ջեմ – 150 գ
միջին չափի խնձոր – 3-5
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ապա հարած դեղնուցը, հարած կարագը, թթվասերը` սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, բաժանել 2 գնդի:
Գնդերից մեկը գրտնակել, դնել յուղապատ տապակի մեջ, վրան քսել ջեմը, ապա դնել երկրորդը խմորը, կողքերից խմորները միացնել իրար:
Խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրտել, շարել խմորի վրա և թխել 200°C-ի տակ, մինչև վարդագունելը: