«Եթե 2018-ին մեր ապագայի համար էինք դուրս եկել պայքարի, հիմա մեր աշխատանքի համար հաստատ կպայքարենք»

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել  փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

«Եթե 2018-ին մեր ապագայի համար էինք դուրս եկել պայքարի, հիմա մեր աշխատանքի համար հաստատ կպայքարենք: Հետնահանջ չկա: Միայն ժամանակ ենք խնդրում ու ուզում ենք աշխատել: Առանց ոչ մի բան առաջարկելու՝ ո՞նց կարող են ասել՝ չեք աշխատում ու վերջ, եթե ամեն ինչ շտկվող է»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Նրանց կարծիքով՝ տեսչական մարմնի ներկայացրած հիմնավորումները տոնավաճառը փակելու պատճառ չեն:

«Քնից հելան, որոշեցին, որ անվտանգ չէ՞: Ուրիշ շուկաներ 60 բացասական կետ ունեն: Մերը 17 էր, որից 12-ը շտկված է»,- դժգոհեց աշխատակիցներից մեկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս