«Մենք չենք կարող միանգամից եվրոպական ստանդարտ դառնալ. ո՞վ է ասում՝ մի արա». տոնավաճառի աշխատակից

«Հերթականությամբ պետք է արվի, մենք չենք կարող միանգամից եվրոպական ստանդարտով: Կամաց-կամաց, որ մարդկանց էլ չհանես, լցնես փողոց: Ո՞վ է ասում՝  մի արա: Մի քանի օրով փակելու լոգիկան չեմ հասկանում»,- ասաց «Մալաթիա» տոնավաճառի կասեցման դեմ բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը:

Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս