«Փորձեն չընդառաջեն, սոված մարդկանցից ամեն ինչ սպասեք». տոնավաճառի աշխատակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:
«Տեսչական մարմինն անպայման պետք է ընդառաջի, եթե ոչ՝ շատ վատ է լինելու, մինչև վերջ գնալու ենք: Ահագին բան արվել է, չեն կարող չընդառաջել: Սոված մարդկանցից ամեն ինչ սպասեք: Տուն չենք գնալու, պայքարելու ենք»,- նշեց աշխատակիցներից մեկը: