Մենք կանգնեցինք Փաշինյանի կողքին, ինքը մեր կողքին ինչի չի կանգնում, էլի ընտրություններ կան. ակցիայի

Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցվում է, որոշումը կայացրել է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը:

Պատճառն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերին անցկացրած ստուգումների արդյունքում տեսչական մարմինը բացահայտել է, որ տնտեսվարողը նախորդ տարվա ստուգումներից հետո արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Այսօր տոնավաճառի աշխատակիցները դեմ են տոնավաճառը փակելու մասին կայացրած որոշմանը և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար ակցիա էին իրականացնում։

«Թեկուզ երկու օր փակեն, ինձ ո՞վ է պահելու։ Ոչ մեկը չունեմ, որ 100 դրամ բերի տա, ասի՝ ապրի։ Քիմիայից նոր վիրահատված, եկած աշխատում եմ, որ ապրեմ։ Ոչ մեկը չունեմ, մի տեղ պետք է աշխատե՞մ, որ ապրեմ։ Ժողովուրդը կանգնեց, չէ՞, Փաշինյանի թիկունքին։ Հիմա ինչո՞ւ չի կանգնում մեր թիկունքին, չէ՞ որ էլի ընտրություններ կան»,- ասաց ակցիայի մասնակից՝ տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս