Բաժիններ՝

Տեֆտելի՝ տոմատի սոուսով

Բաղադրիչներ

2 հատ փոքր սոխ

Աղացած տավարի միս – 500 գ

Բրինձ – 120 գ

Գազար – 120 գ

Խմելի սունելի – 1 թ/գ

Ալյուր – 40 գ

Բուսայուղ – 3 ճ/գ

Տոմատի մածուկ – 3 ճ/գ

Ջուր – 500 մլ

Աղ, թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1 սոխը մանր կտրատել, ավելացնել մսին, այնուհետև ավելացնել բրինձը, խմելի սունելին, աղն ու պղպեղը։

Լավ խառնել՝ միասեռ զանգված ստանալ և թողնել 15 րոպե։ Այնուհետև փոքր գնդիկներ՝ կոլոլակներ պատրաստեք, թաթախեք ալյուրի մեջ։

Մեծ տապակի մեջ տաքացնել 2 ճ/գ բուսայուղը։ Կոլոլակները լցնել մեջը և տապակել բոլոր կողմերից: Տեղափոխել կաթսայի մեջ։

Կտրատեք մյուս սոխը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով։

Տապակել բանջարեղենը նույն տապակի մեջ, այնուհետև ավելացրեք տոմատի մածուկ և ջուր։ Հասցնել եռման աստիճանի, աղ ու պղպեղ անել։ Եռացնել 3 րոպե։

Կոլոլակները լցրեք կաթսայի մեջ, և եփեք թույլ կրակի վրա։

Եփել 25 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս