Ծովամթերքի օգտագործումը 8 տոկոսով նվազեցնում է երիկամների հիվանդությունների առաջացման վտանգը
Բուժաշխատողների միջազգային հանրույթը պարզել է, որ ծովամթերքի օգտագործումը, որը պարունակում է Օմեգա-3 ճարպաթթու , 8-13%-ով նվազեցնում են երիկամների քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։
Բուժաշխատողների եզրակացությունը հրապարակվել է BMJ ամսագրում։
shantnews-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ տվյալներով աշխարհում երիկամների քրոնիկական հիվանդություններով տառապում է 880 մլն մարդ։ Հիվանդների թիվը տարբեր երկրներում աճում է, ինչը պայմանավորված է ճարպակալման և շաքարային դիաբետի հետ։ Սա գիտնականներին ստիպում է բուժման նոր մեթոդներ փնտրել։
Ավստրալացի պրոֆեսոր Ջեյսոն Վու-ի գլխավորությամբ աշխատող բժիշկների խումբը հետաքրքրված է այն հարցով, թե ինչքանով է Օմեգա-3 ճարպաթթուն ազդում երիկամների առողջության վրա։ Մասնագետները 25 հազար մարդու երիկամների վիճակն են ուսումնասիրել, որոնք ապրում են 12 տարբեր երկրներում։
Հետազոտությունները կատարվել են 10 տարվա ընթացքում։ Բժիշկները դիտարկել են, թե փորձարկման մասնակիցների երիկամները ինչպես են ֆիլտրում հեղուկը։ Այդ ցուցանիշի նվազումը համարվում է երիկամների քրոնիկական հիվանդությունների տարածված ախտանշան։
Ծովամթերքի օգտագործումը 8%-ով նվազեցնում է երիկամների հիվանդությունների առաջացման վտանգը։ Իսկ հաճախակի ծովամթերք օգտագործող մարդիկ 13%-ով ավելի քիչ են երիկամային հիվանդությունների հակված, քան նրանք, որոնք հազվադեպ են օգտագործում ծովամթերք։