
2023 թվականի սկզբից ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են ավելի քան 9%-ով

ԱՄՆ-ում բենզինի գները 2023 թվականի հունվարին աճել են 9,2%-ով՝ հասնելով 3,5 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց: Այս մասին հայտնում է MarketWatch պորտալը՝ վկայակոչելով Bespoke Investment Group-ի վերլուծաբաններին։
Անցած տարվա հունիսի կեսերին ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել էր մինչև 5,03 դոլար՝ մեկ գալոնի դիմաց: Սակայն արդեն դեկտեմբերի վերջին գինը իջել էր մինչեւ 3,096 դոլար։ Ելնելով սրանից՝ հունվարի սկզբին գրանցված 3.5 դոլար գինը մեկ գալոնի դիմաց 9.2 տոկոսով բարձր է՝ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ: