
Կարեն Քեռյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Քեռյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն հայտնել էր, որ հրաժարական է ներկայացրել:
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին: