Տեղեկություններ չունեմ, թե ինչ են պայմանավորվել Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, նախ նշեց, որ Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների խախտում է։

«Ադրբեջանը շարունակելու է իր ճնշումները, պարտադրական գործողությունները  Հայաստանի ու Արցախի ժողովրդի շուրջ, նպատակ ունենալով հայաթափել Արցախը։

Այս շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է համապատասխան ազդեցություն ունենալ Հայաստանի ղեկավարության վրա։

ՀՀ այսօրվա ղեկավարությունն ասում է, որ դրա պատասխանատուն ՌԴ-ն է, մոռանալով, որ այս եռակողմ փաստաթղթի տակ ստորագրել է  նաև ՀՀ ղեկավարը։ Այսօր Արցախը հայտնվել է  այնպիսի վիճակում, որ այս անկլավային վիճակը միանշանակ թույլ է  տալիս, որ Արցախի ղեկավարությունը որոշակի չափով,  տեղային պայմաններում համապատասխան հարաբերություններ ունենա Ադրբեջանի իշխանությունների, տեղական ղեկավարների հետ, թե ինչ են պայմանավորվել՝ տեղեկություններ չունեմ»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս