
Բոսֆորն արգելափակվել է նավերի տեղաշարժի համար ծանծաղուտում խրված չորաբեռնատար նավի պատճառով

Բոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը դադարեցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայից Ստամբուլ մեկնող չորաբեռնատար նավը խրվել է ծանծաղուտում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ըստ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության՝ բեռնանավը ծանծաղուտում է հայտնվել Ումուրյերի գյուղի շրջանում: «Միջադեպի կապակցությամբ Ստամբուլի նեղուցում դադարեցվել է նավերի տեղաշարժը, իրականացվում է փրկարարական գործողություն», – տեղեկացնում է գործակալությունը։