Թուրքիան 3-րդ տեղում է Գերմանիայից ապաստան հայցողների դիմումների թվով
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։
Ուշագրավ է, որ Թուրքիայի 2021 և 2022 թվականների դիմումների արդյունքները համեմատելիս 1 տարվա ընթացքում գրանցվել է 238․7% աճ։
Նշվում է, որ աճել է նաև Ռուսաստանից ստացվող դիմումների թիվը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով։ Անցած տարի Ռուսաստանից ստացվել է 2851 դիմում։