Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ. Tata Steel

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի անդրանիկ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին,Ուեսլի Սոն և այլոք:

Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս