
Ճապոնիան ցանկանում է գնել ամերիկյան Tomahawk հրթիռներ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխանցել է ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ ձեռք բերելու՝ Տոկիոյի մտադրությունը:
Կիշիդան ընդգծել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ը գտնվում են անվտանգության աննախադեպ կոշտ ու բարդ իրավիճակում։
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի կեսերին Ճապոնիան ընդունել է պաշտպանության և անվտանգության երեք հիմնական փաստաթուղթ. «Ազգային անվտանգության ռազմավարություն», որը սահմանում է պաշտպանության ոլորտում արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, «Ազգային պաշտպանության ռազմավարություն», որը վերաբերում է պաշտպանության նպատակներին և միջոցներին և երրորդ՝ «Պաշտպանական պլան», որը որոշում է պաշտպանության ընդհանուր արժեքը և սպառազինության շրջանակը:
Դրույթը, որ Ճապոնիան կընդունի Tomahawk հրթիռները մինչև 2026 թվականը, նշվել է այս փաստաթղթերում: