![](/banners/BeFunky-design.jpg)
Նախատեսվում է շարունակել Շիրակի որոշակի խմբի անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցումը
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1101655.jpg)
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 13-ին այցելել է աջակցության խնդրով իրեն գրավոր դիմած, տնակներում բնակվող, սոցիալապես անապահով բազմազավակ մի քանի ընտանիքի։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Նազելի Բաղդասարյանը զրուցել է ընտանիքների հետ, անձամբ ծանոթացել պայմաններին, հոգսերին ու փորձել աջակցել հնարավորությունների սահմաններում։ Տնայցերի շրջանակներում ընտանիքներին սննդային փաթեթներ և տաք հագուստ է տրվել, ևս մեկ անգամ կատարվել է կարիքների գնահատում։
Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզպետարանն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ այժմ քննարկում է Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում բնակվող, ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականության ապահովման հարցը։ Այս տարի թիրախային են լինելու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։