Ի՞նչ ըմպելիքներ խմել գիշերն ավելի լավ քնելու համար
Երեկոյան մեր ընտրած ըմպելիքներն ազդում են քնի որակի վրա։ Եթե վերջերս Ձեր քնի որակն ընկել է և չեք կարողանում առավոտյան ժամանակին արթնանալ, ապա ժամանակն է վերանայելու սովորությունները: Elle.ru-ն պատմում է, թե որ ըմպելիքները կնպաստեն առողջ քնին։
Տաք կաթ
Տաք կաթն ու թխվածքաբլիթները իսկական կլիշե են երեկոյան ճաշացանկում։ Սա սովորաբար օգտագործվում է երեխաներին հանգստացնելու և քնելուն օգնելու համար, սակայն ազդեցությունը նկատելի է նաև մեծահասակների դեպքում:
Երիցուկի թեյ
Երիցուկի թեյը բնական հանգստացնող միջոց է: Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տառապում են անքնությունից. երիցուկի թեյն արդյունավետորեն հանգստացնում է և, ի տարբերություն այլ տեսակի թեյերի, չի պարունակում կոֆեին։
Նուշի կաթ
Բուսական սննդակարգին հետևողները կարող են փորձել քնելուց առաջ մի բաժակ նշի կաթ խմել: Նշի կաթը հարուստ է մագնեզիումով, որն օգնում է բարելավել քնի որակը:
Կոկոսի ջուր
Կոկոսի ջուրը պարունակում է մագնեզիում և կալիում, որոնք օգնում են ավելի լավ քնել և թուլացնել մկանները: Այն նաև պարունակում է վիտամին B, որն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը:
Բանանով սմուզի
Բավական է մի փոքր բանանը խառնել կես բաժակ նշի կաթի հետ։ Առողջ ըմպելիքը կարող է փոխարինել գիշերային խորտիկին և դառնալ երաշխավորված ուղեգիր դեպի Մորփեոսի թագավորություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը