Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ․ IDRW

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այս մասին հայտնել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը։

Նշվում է, որ Հայաստանն այդ կերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է նաև Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության են։ Բանն այն է, որ թեև MRSAM զենիթահրթիռային համալիրները արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառնված են Իսրայելից։

Միաժամանակ, IDRW-ն նշում է, որ Նյու Դելին սահմանափակումներ չունի MRSAM համակարգերի արտահանման առումով։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները։

Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МRSAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր։

Տեսանյութեր

Լրահոս