«Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները». Արման Թաթոյան
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ և դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի, գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի անձնակազմի հետ միասին:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով: