
«Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ». Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:
Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:
«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը»: