Բաժիններ՝

Ինչպե՞ս պահպանել ֆիզիկական հավասարակշռությունը և լավացնել կյանքը

Մարդիկ հաճախ մտածում են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու մասին՝ անտեսելով հավասարակշռության հարցը: Ըստ հետազոտության՝ լավ հավասարակշռությունը ֆիզիկապես պատրաստված լինելու անբաժանելի մասն է և երկար ապրելու բանալին: Այն կարևոր է բոլորի համար: Այս մասին, ըստ shantnews-ի՝ գրում է CNN-ը:

Վատ հավասարակշռությունից ամենից շատ տուժում են տարեցները: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար ընկնելը վնասվածքների և մահվան հիմնական պատճառն է, ընդ որում այս տարիքային խմբի գրեթե 30%-ը հայտնել է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ընկնելու մասին:

Երիտասարդների 48%-ը հայտնել է, որ 16 շաբաթ տևած մեկ ուսումնասիրության ընթացքում առնվազն մեկ անգամ ընկել է: Ամենից հաճախ ընկել են զբոսանքի և սպորտով զբաղվելու ժամանակ, ընդ որում հետազոտության կին մասնակիցները ընկնելու և դրա հետ կապված վնասվածքների մասին հայտնել են ավելի շատ, քան տղամարդիկ: Միջին տարիքի խմբի մարդիկ սովորաբար սայթաքում են առողջական խնդիրների և ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով:

Տարիքից բացի այլ գործոններ ևս կարող են ազդել հավասարակշռության վրա, ինչպիսիք են դեղորայքը, տեսողության փոփոխությունները, ուղեղի վնասվածքները, գիրությունը և ֆիզիկական պատրաստվածության ընդհանուր բացակայությունը:

Որոշակի պրակտիկայի դեպքում դուք կարող եք վերականգնել և կատարելագործել ձեր հավասարակշռության հմտությունները: Մելբուրնում հոգեթերապևտ՝ Սյուզան Բաքսթերի խոսքով դրանք բարելավելու ամենահեշտ ձևերից են յուրաքանչյուր ոտքի վրա մեկ ոտքով հավասարակշռություն պահելը, աստիճաններով բարձրանալը:

Բաքսթերը հավասարակշռությունը մեր առօրյայի մասը դարձնելու համար առաջարկում է կանգնել մեկ ոտքի վրա՝ ատամները խոզանակելիս, հեռուստացույց դիտելիս կամ մթերային խանութում հերթ կանգնելիս, ինչպես նաև պարբերաբար քայլել առանց կոշիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս