«Բարի լինեիք ու ներկա գտնվեիք հանձնաժողովի նիստին». ՔՊ-ական պատգամավորը չպատասխանեց Գեղամ Նազարյանին

Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են այսուհետև վարվելու գործող համատիրության ղեկավարի հետ՝ նրան տանելու են կուրսերի՝ սովորի, հետո վերադարձնեն պաշտոնի՞ն, թե՞ այլ բան են անում։

«Ո՞վ է անցկացնելու այդ կուրսերը, բյուջեից որքա՞ն գումար են հատկացնելու այդ կուրսերի համար, մասնակցելու համար հատուկ չափորոշիչներ կա՞ն, թե ով կարող է մասնակցել։ Այս ամենը քննարկվե՞լ է համատիրությունների ու կառավարման այլ  խորհուրդների հետ»,- նշեց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով քննարկվող հարցին, որը վերաբերում էր բազմաբնակարան շենքերն ավելի արդյունավետ կառավարելուն։

Լիլիթ Կիրակոսյանը, սակայն, հարցին պատասխանելուց առաջ նախ մի դիտարկում արեց.

«Եթե չեմ սխալվում, ձեր խմբակցությունից 3-4 հոգի մեր հանձնաժողովում ներկայացված են, նաև դուք եք տեղեկացված եղել, որ նման քննարկում է  գնում։ Բարի լինեիք, ներկա գտնվեիք և այս հարցերը, որոնք տվեցիք, և որոնց պատասխանները հնարավոր չէ տեղավորել 45 վայրկյանի մեջ, բարձրացնեիք ու ստանայիք պատասխանները»,- նշեց իշխանական պատգամավորը, իսկ բուն հարցին կարճ պատասխան տվեց.

Կարդացեք նաև

«Այո, քննարկվել են, կարող եք նույնիսկ հանձնաժողովի նիստը նայել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս